
Անհետ կորած զինվորը գտնվել է՝ ծանր վնասվածքներ ունի, քիչ հետո կտեղափոխեն Երևան։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Նա հավելել է նաև, որ անհետ կորած զինվորը ժամկետային զինծառայող է․ «Ներկայումս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, Վարդենիսում առաջին անհրաժեշտության միջամտություններն արել են, քիչ անց կտեղափոխեն Երևան»։
Գնել Սանոսյանի խոսքով՝ կրակոցները 10։40-ից դադարեցվել են՝ այժմ հրադադար է, բնակիչների մեջ խուճապ չկա։
Գեղարքունիքի մարզպետը հիշատակել է, որ հայկական կողմն ունի 3 զոհ, 4 վիրավոր։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն այսօր հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։
civic.am