Ապօրինի ծառահատման դեպք՝ Ապարանում

Հուլիսի 27-ին Ապարանի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մասնաճյուղի Երնջատափ անտառպետության տարածքում մի տղամարդ բենզասղոցով սոճիներ է ապօրինի հատում։
Ապարանի ոստիկանները անտառում հայտնաբերել են 41-ամյա տղամարդուն ու բերման ենթարկել բաժին։ Նա հայտնել է, որ երկու սոճի է հատել ու բեռնել մեքենան։ Փայտանյութն ու բենզասղոցը հայտնաբերվել են։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Անտառապահից հաղորդում է ընդունվել։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
31 Հուլիս, 2021 14:31
1451
Ապօրինի գույքի գործով Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետին, որդիներին ու հարսին հրավիրել են Դատախազություն
11 Հունիս, 2025 16:43
Քոչարյանասերժական ստահակ զանգվածը էլ չի փորձում ապացուցել, որ անմեղ է. Փաշինյան
05 Հունիս, 2025 12:19
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Հայկազ Մկրտչյանից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
04 Հունիս, 2025 12:04
Բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք
20 Փետրվար, 2025 19:51
Հատել են անտառի ծառերն ու ապօրինի շահագործվող մեքենայով տեղափոխել. վարորդն ու փայտանյութի տերը որոնվում են
10 Հոկտեմբեր, 2024 18:44
Ապօրինի ծառահատում կատարած և ՇՄ նախարարության «Նիսան Պատրուլը» ձորը գցած վարորդները ձերբակալվել են
20 Հունվար, 2024 17:29