Գործադիրի նիստում շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը խոսեց Սեւանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին։

«2021 թվականին Սեւանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 250 տոննա չափաքանակ, արդյունագործական որսն իրականացվել է 2021 թվականի մայիսի 14-ից, կնքվել է 303 պայմանագիր 221164 կգ  սիգի արդյունագործական որս իրականացնելու համար, որսն իրականացնելու համար սահմանվել եւ կահավորվել են 25 կետեր,  փաստացի որսն իրականացվել է 19 կետերից։

Որսի իրականացման վերջնաժամկետ է սահմանվել 2021 թվականիչ սեպտեմբերի 1-ը: Սահմանված չափաքանակից շուրջ 29 տոննա սիգի համար հայտ չի ներկայացվել:

Ներկայացված հայտերի շրջանակներում 2021 թվականի օգոստոսսի 31-ի դրությամբ եւս առկա է որոշ չափաքանակ (շուրջ 20 տոննա), ինչը պայմանագիր կնքած ձկնորսները, եղանակային պայմաններով պայմանավորված, չեն հասցրել որսալ մինչեւ սեպտեմբերի 1-ը։

Քննարկումների արդյունքում առաջարկվել է որսի ժամկետները սեպտեմբերի 1-ը սահմանելու վերաբերյալ ձկնորսների կողմից հնչեցված դժգոհությունների, ինչպես նաև առկա սոցիալական խնդրի կարգավորման նպատակով վերանայել օգտագործման համար սահմանված չափաքանակը և պայմանագրերի գործունեության ժամկետները։

Առաջարկը առանձին քննարկվել է նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտնականների հետ և ձեռք է բերվել համաձայնություն 2021 թվականի համար սիգի արդյունագործական նպատակներով չափաքանակը ավելացնել ևս 50 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը՝ հնարավորություն ըձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս»,- ասաց Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

1321