Լրացավ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 20-րդ տարելիցը
Այսօր սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների 20-րդ տարելիցն է: 2001-ի այս օրն «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման 19 անդամ ԱՄՆ-ում առևանգեց 4 մարդատար ինքնաթիռ։
Հարվածներ հասցվեցին ամերիկյան տնտեսական հզորության խորհրդանիշ՝ Համաշխարհային առևտրի կենտրոնին և ԱՄՆ Պաշտպանության նախարարությանը՝ Պենտագոնին:
Ահաբեկչության զոհ դարձավ 2 հազար 974 մարդ, ևս 24-ը մինչև օրս անհետ կորած է համարվում, վիրավորների թիվը մոտ 25 հազար էր:
Այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրի 3 տարբեր վայրում հարգանքի տուրք կմատուցի զոհերի հիշատակին. սկզբում Սպիտակ տան ղեկավարը կլինի Նյու Յորքում, ապա Պենտագոնում և հետո Փենսիլվանիա նահանգում, որտեղ կործանվել էր ահաբեկիչների առևանգած ինքնաթիռներից մեկը:
11 Սեպտեմբեր, 2021 14:49
872
Սեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն առավելագույնը 26-30 սովորողով
13 Մարտ, 2026 18:54
Սեպտեմբերի 28-ը Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է
28 Սեպտեմբեր, 2025 12:09
Սեպտեմբերի 21-ը Արմավիրում․ Նիկոլ Փաշինյան
21 Սեպտեմբեր, 2025 23:30
Հունվարի 11-ին վիրավորված զինծառայողների վիճակի մասին
17 Հունվար, 2022 23:45
Հայտնի է Windows 11-ի թողարկման ամսաթիվը
31 Օգոստոս, 2021 23:42