Կանոնների խախտման հետևանքով պահեստազորի սերժանտը մահացու հրազենային վիրավորում է ստացել. ՊՆ
«Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը»: Տեղեկությունը հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
«Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:
14 Սեպտեմբեր, 2021 14:16
2110
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն էլ հասել է մոտ 620-ի, անհետ կորածների թիվը՝ 2500-ի
29 Օգոստոս, 2026 12:36
Ակնալիճ գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 1 զոհ, 5 վիրավոր
23 Օգոստոս, 2026 11:14
Նոր Հաճընում վերամբարձ կռունկի ճոպանի կտրվելու հետևանքով մահացածները համագյուղացիներ էին. եղել են տարայի մեջ
19 Օգոստոս, 2026 13:12