Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հայտնել է, որ Ադրբեջանի կողմից ձերբակալված իրանցի երկու վարորդները ազատ են արձակվել: Շահրուդ Նորուզիի և Ջաֆար Բարզեգարի ազատ արձակումն Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն ներկայացրել է որպես «հումանիտար սկզբունքների, փոխադարձ հարգանքի և բարի կամքի դրսևորում»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, IRNA-ն տեղեկացնում է, որ վարորդները կվերադառնան տուն իրավական գործընթացներից հետո:

IRNA-ն հիշեցնում է, որ այս առնչությամբ, Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հոկտեմբերի 4-ին մամուլի ասուլիսում նշել էր, որ Իրանը իր վարորդների նկատմամբ վերաբերմունքը չի տեսնում բարիդրացիության շրջանակներում:

Իրանական բեռնատարների երկու վարորդները ձերբակալվել էին Գորիս-Կապան ավտոմայրուղու` Բաքվի վերահսկողության տակ անցած հատվածում ադրբեջանցի ուժայինների կողմից:

1265