Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 1/16-դ եզրափակիչում են:

1/32-րդ եզրափակիչում Եղիկյանը մրցեց Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլա Կորդելլայի հետ: Առաջին ռաունդում մրցակիցը ավելի շատ հարվածներ հասցրեց և բոլոր մրցավարները նախապատվությունը տվեցին Իտալիայի ներկայացուցչին: 2-րդ ռաունդում մեր մարզիկը փոխեց մարտավարությունը, սկսեց ավելի շատ հարվածել ու բեկեց մենամարտի ընթացքը: Երրորդ վճռորոշ ռաունդում Եղիկյանի առավելությունը ավելի նկատելի էր և վստահ հաղթանակ տոնեց:

60 կգ քաշային Կարեն Տոնականյանն էլ պետք է մրցեր հնդիկ Սինգ Վարինդերի հետ, բայց մրցակիցը վարակվել է կորոնավիրուսով , ռինգ դուրս չեկավ և հաղթանակը շնորհվեց մեր բռնցքամարտիկին:

1132