Հայտարարվել է «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմա­կեր­պության  (այսուհետ՝ Ակադեմիա) ռեկտորի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության աշխատակազմից։

Հայտարարության մեջ նշված է. «Ակադեմիայի ռեկտորը ղեկավարում է Ակադեմիայի կրթական, գիտական, արտադրական, տնտեuական, ֆինանuական և այլ գործունեությունը, հրավիրում է Ակադեմիայի գիտական խորհրդի և ռեկտորատի նիստեր, ապահովում է Ակադեմիայի գիտական խորհրդի որոշումների կատարումը, լիազոր մարմնի հաստատմանն է ներկայացնում Ակադեմիայի պետական պատվերի տարեկան ծախսերի, արտաբյուջետային միջոցների եկամուտների և ծախսերի նախահաշիվը, տարեկան հաշվետվություն է ներկայացնում լիազոր մարմին, առանց լիազորագրի հանդես է գալիս Ակադեմիայի անունից, ներկայացնում է նրա շահերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է ակադեմիայի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, կնքում է գործարքներ, լիազոր մարմնի համաձայնությամբ` նաև խոշոր գործարքներ, կնքում է պայմանագրեր, արձակում հրամաններ, իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Ակադեմիայի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ: 

·       Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

  • բարձրագույն կրթություն,
  • առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և առնվազն դոցենտի գիտական կոչում,
  • բարձրագույն կրթության բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
  • տվյալ թափուր պաշտոնի լիազորությունների հետ կապված իրավա­կան ակտերի անհրաժեշտ իմացություն,
  • պետական կազմակերպության զարգացման ու բարեփոխման հայեցակարգ և հիմնա­դրույթներ մշակելու կարողություն,
  • տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն,
  • ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,
  • առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։

 

  • Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

 

  • դիմում,
  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
  • քաղվածք աշխատանքային գրքույկից,
  • ինքնակենսագրություն,
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
  • գիտական աստիճանըև գիտական կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
  • տեղեկանք մշտական բնակության վայրից,
  • հրատարակված հոդվածների ցանկ,
  • բնութագիր վերջին աշխատավայրից (եթե այն չի լուծարվել),
  • Ակադեմիայի զարգացման և բարեփոխման հայեցակարգ (գործունեության ծրագիր)՝ փակ և կնքված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո:

 

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝  ներկայացնելով անձնագիր։

 

Մրցույթը կանցկացվի 2021 թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում (ք. Երևան, Կիևյան 8):

                       

 Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ վարչապետի աշխատակազմում (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1), երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 10:00-ից մինչև 12:00-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 14:00-ից մինչև 17:00-ը (մուտքը անցագրային բյուրոյից)։

 

                        Դիմումների ընդունման վերջին ժամկետն է  30 նոյեմբերի 2021 թ.։

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև թափուր պաշտոնի լիազորությունների հետ կապված իրավա­կան ակտերի ցանկին ծանոթանալու համար դիմել Վարչապետի աշխատակազմ ( 010 51-57-56)»:

659