
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը հաղթահարելով որակավորման փուլը, 1/8 եզրափակիչում մրցեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Միլես Պորտեր Վիլսոնի հետ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ մրցագորգ դուրս կգա Իրանցի ըմբիշ Սաջջադ Սաբերալի Գհոլամիի հետ։
Գերծանր քաշային Մարտին Սիմոնյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից։ Մարտինը 8։13 հաշվով զիջեց Անտհոնի Լավրենսին։
61 Կգ Արսեն Հարությունյանը 6։0 հաշվով հաղթեց գերմանացի մրցակցին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ կպայքարի Մոհամեդ Մոկայեվի հետ։
74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը գերլարված պայքարում վերջին վայրկյաններին կարողացավ հաղթել 6։6 հաշվով և դուրս եկավ 1/4 եզրափակիչ։ Կիսաեզրափակիչ հասնելու համար Հրայրը կմրցի ուզբեկ Ասոմիդդին Հասանովի հետ։