Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանում երկրորդ հրդեհն է բռնկվել
Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանում երկրորդ անգամ հրդեհ է բռնկվել:
Առաջին բռնկումը տեղի է ունեցել հունվարի 2-ին:
Այսօր սկսել է այրվել խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի հատվածը: Կրակը մեծ վնաս է հասցրել նաև վերին պալատին՝ Շրջանների ազգային խորհուրդներին:
Մայրաքաղաք Քեյփթաունում խորհրդարանի շենքի հիմնական մասը կառուցվել է 1885 թվականին, Ազգային ժողովի հատվածը կառուցվել է 1980-ական թվականներին:
Համալիրի տանիքը փլուզվել է: Հրդեհի ստույգ պատճառը հայտնի չէ, այնուամենայնիվ հաղորդվել է, որ առնվազն մեկ անձ ձերբակալվել է շենքը հրկիզելու մեղադրանքով: Երկու հրդեհների ժամերին շենքում մարդիկ չեն եղել, տուժածներ չկան:
05 Հունվար, 2022 02:33
1119
Մեքսիկա-ՀԱՀ․ մեկնարկում է Աշխարհի առաջնությունը․ խաղերի ժամանակացույցն ու խմբերը
11 Հունիս, 2026 16:58
Զելենսկին ապրիլին կայցելի Հարավաֆրիկյան Հանրապետություն
07 Մարտ, 2025 16:45
Հայաստանի ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը եվրոպական ապագային․Կիպրոսի Հանրապետության նախագահ
09 Հունիս, 2026 16:25
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն
28 Մայիս, 2026 20:22
45 նոր տրոլեյբուս՝ Հանրապետության հրապարակում
16 Մայիս, 2026 12:50