Ղազախստանում ցուցարարները Հանրապետության հրապարակում գտնվող լրատվամիջոցների գրասենյակների շենքում շուրջ 1 ժամ պատանդ են պահել Sputnik Ղազախստանի թղթակցին: Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը: Լրագրողին հաջողվել է դուրս գալ շրջափակված շենքի տարածքից։

Տեղեկություններ կան նաեւ, որ ցուցարարները գրավել են Ալմաթիում գտնվող «Միր 24» հեռուստաալիքի գրասենյակը և պահանջում են ուղիղ եթեր տրամադրել իրենց։

Չնայած տեղական հեռուստաալիքների նկատմամբ իրականացված հարձակումներին, քիչ առաջ հայտարարվել է, որ Ղազախստանի նախագահ Տոկաևը շուտով հանրապետական հեռուստաալիքներով հանդես կգա ուղերձով։

Հիշեցնենք, որ երեք օր է՝ Ղազախստանում հեղուկ գազի թանկացման պատճառով հանրահավաքները չեն դադարում։ Իշխանություններն արդեն հայտարարել են վառելիքի գինը նվազեցնելու մասին, սակայն բողոքի ակցիաները չեն մարում։ Այսօր՝ հունվարի 5-ին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը կառավարության հրաժարականի հրամանագիր Է ստորագրել: Կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը:

 

1234