Առնոլդ Շվարցենեգերն անցել է կարմիր լույսի տակով ու վթարի ենթարկվել (լուսանկար)

Հոլիվուդյան հայտնի դերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է TMZ կայքը։
Շվարցենեգերի վարած սև ամենագնացը բախվել է կարմիր «Toyota Prius»-ին։ Դերասանի «Jeep»-ը բարձրացել է «Toyota Prius»–ի վրա, բացվել են անվտանգության բարձիկները։ Շվարցենեգերը վնասվածքներ չի ստացել, բայց մյուս մեքենայի կին վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
22 Հունվար, 2022 11:54
1191