ՀՀ էկոնոմիկայի նախաարարությունը մի շարք վիճակագրական տվյալներ է հրապարակել 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշների վերաբերյալ:

Հրապարակման համաձայն,  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 5.8%: Նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին 2020թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

ծառայություններ՝ +7.8%,

առևտրի շրջանառություն՝ +7.5%,

շինարարություն՝ +7.4%,

արդյունաբերական արտադրանք՝ +3.3%:

Դիտարկվող ժամանակահատվածում գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 1.1% անկում:

2021թ.-ի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 24.1%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 9.9%-ով:

Հարկ է նշել, որ 2021թ.-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 7.2%-ով:

 

795