Հայաստանի շախմատիստները երկու հաղթանակ տարան մեկնարկում

Իսպանիայում առաջին անգամ անցկացվող շախմատի «Մենորկա Օփեն-2022» մրցաշարում հաջող են մեկնարկել Հայաստանի շախմատիստներ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը: Նրանք տոնել են երկու անընդմեջ հաղթանակ և այժմ ընթանում են առաջատարների խմբում: Հատկապես տպավորիչ էր Հայկ Մարտիրոսյանի հաղթանակը գերմանացի Պասկալ Բազենի նկատմամբ, որը տևեց մոտ չորս ժամ և ավարտվեց 63-րդ քայլում:
Նշենք, որ մրցաշարն անցկավում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 7 տուրից: Մրցանակային հիմնադրամը կազմում է 8000 եվրո:
Այսօր երեկոյան արդեն կկայանա 3-րդ տուրը: Արդյոք մեր շախմատիստները կշարունակեն հաղթարշավը, ցույց կտան առաջիկա պարտիաները:
21 Ապրիլ, 2022 20:54
1453
Մամիկոն Ղարիբյանը, Արսեն Դավթյանը և Մանուել Պետրոսյանը առաջատարների թվում են․ Մումբայ
20 Հունիս, 2025 12:27
Հայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին
18 Հունիս, 2025 10:30
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձել է բրոնզե մեդալակիր
16 Հունիս, 2025 15:47