Շվեդիայի և Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է սադրանք համարվել, գրում է Financial Times թերթը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետին: «ՆԱՏՕ մտնելը հսկայական սադրանք կլինի»,- մեջբերում է թերթը դիվանագետի խոսքերը։

Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների ֆոնին Ֆինլանդիան և Շվեդիան սկսեցին խոսել իրենց երկարաժամկետ չեզոքությունից հրաժարվելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին։ Դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն ուրախ կլինի իր շարքերում տեսնել Ֆինլանդիային և Շվեդիային և կընձեռի նրանց արագ միանալու հնարավորություն։ «ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ այս երկրներն իրենց որոշումները կկայացնեն հնարավոր անդամակցության վերաբերյալ առաջիկա ամիսների և շաբաթների ընթացքում»,- ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները կողջունի այդ երկրների անդամակցությունը դաշինքին։
Ռուսաստանը բազմիցս նշել է, որ ՆԱՏՕ-ի քայերն ուղղված են առճակատման։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դաշինքի հետագա ընդլայնումը Եվրոպային  անվտանգություն չի բերի, ՆԱՏՕ-ն ագրեսիվ բնույթ ունի։ Միաժամանակ նա նշել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հնարավոր մուտքը ՆԱՏՕ չի համարում էքզիստենցիալ սպառնալիք Ռուսաստանի համար։

231