Ներդրվող ռեժիմը հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա. Լավրովը՝ կոմունիկացիաների ապաշրջափակման մասին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծում է, որ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակներում ներդրվելիք ռեժիմը հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սերգեյ Լավրովը հայտարարեց Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Ինչպես գիտեք երկաթուղային երթուղին համաձայնեցված է, հիմա ավարտվում է ավտոմոբլիային երթուղու համաձայնեցումը, ինչպես նաև ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը ներդրվելու է: Այն հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա: Այստեղ երկիմաստություններ չեն կարող լինել»,- ասաց Լավրովը:
09 Հունիս, 2022 17:56
2114
Մեզ համար կարևոր են ադրբեջանական և հայկական կողմերի շահերը․ Կոբախիձե
17 Դեկտեմբեր, 2025 12:03
Վրաստանը կբանակցի Ադրբեջանի հետ Հարավային գազային միջանցքի շուրջ
02 Դեկտեմբեր, 2025 13:30
ՀՀ սուվերեն տարածքում «Զանգեզուրի միջանցք» անունով որևէ պրոյեկտ չկա և չի կարող լինել. Կոստանյան
09 Հոկտեմբեր, 2025 12:21