
Լեհաստանի Լոձ քաղաքում տեղի ունեցավ հունիսի 11-ին կայանալիք Ուկրաինա-Հայաստան հանդիպման նախաղային մամուլի ասուլիսը Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Էդոգար Բաբայանի հետ։
«Շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ։ Գիտենք, որ Ուկրաինան շատ լավ թիմ է և նախապատրաստվում եմ լավ հանդես գալ և կփորձենք տուն վերադառնալ 3 միավորով։ Մենք գիտենք, որ այս խմբում յուրաքանչյուր խաղ դժվար է, որովհետև բոլոր թիմերն էլ ուժեղ են։ Պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր հանդիպման»-ասաց Էդգար Բաբայանը։
«Մենք դեռևս վերականգնման գործընթացի մեջ ենք և 24 ժամ կա մինչ խաղի սկիզբը։ Եվ այս 24 ժամը ամենակարևոր փուլն է ֆուտբոլիստների վերականգնման համար»,-ասաց Խոակին Կապառոսը։
Նշեց, որ Շոտլանդիայի հետ հանդիպումը բավականին հեռու է և բոլոր հինգ զգայաններով կենտրոնացած են գալիք հանդիպման վրա։
«Չեմ կարծում, որ մարզադաշտը մեծ ազդեցություն կունենա։ Ուկրաինայի հավաքականը վերջին հանդիպումներում կարողացավ ապացուցել, որ կարող է լավ հանդես գալ այլ մարզադաշտերում՝ օրինակ հաղթելով Իռլանդիայի հավաքականին»,-ասաց մարզիչը։
Շեշտեց, որ Ուկրաինայի հավաքականը մոտիվացված է և 20-ից ավելի ֆուտբոլիստ ունեն իրենց տրամադրության տակ, որոնց վստահում են և որոնցից յուրաքանչյուրն էլ շատ բարձր մակարդակ ունի։ «Տաղանդավոր և բարձր որակի հավաքականի մասին է խոսքը։ Սակայն մենք ինքներս վստահում ենք մեր ուժերին և հուսով ենք, որ լավ խաղ կանցկացնենք»։