Հունիսի 11-ին՝ Ազգերի լիգայի խաղարկության Ուկրաինա-Հայաստան հանդիպումից հետո, Լեհաստանի Լոձ քաղաքի «Մեյսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը։
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց 0։3 հաշվով, հօգուտ Ուկրաինայի հավաքականի։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը այդքան էլ համաձայն չէ խաղի հաշվով։ «Կարծում եմ, որ հանդիպման հաշիվը չի համապատասխանում խաղի տրամաբանությանը։ Չափազանց մեծ հաշիվ է։ Սակայն խաղը տևում է 90 րոպե և տղաները շատ մեծ ուժեր ծախսեցին»,-ասել է մարզիչը։
Խորեն Բայրամյանի փոխարինումը եղել է իր իսկ խնդրանքով։ Իսկ Էդգար Բաբայանը դեղին քարտ ուներ։ Խոակին Կապառոսը նշեց, որ տղաներից շատ գոհ է, որոնք մեծ ջանք գործադրեցին այդ հանդիպմանը։
Ըստ Կապառոսի, գրեթե 2-ն էլ ավտոգոլ գրանցվեց, որոնք մտան մեր դարպասը։ Մրցակիցն էլ կարող էր ինքնագոլի հեղինակ դառնար, բայց այդպես չստացվեց։
«Ես շարունակում եմ մտածել, որ 10 օրվա ընթացքում 4 հանդիպում անցկացնելը պարզապես բարբարոսություն է։ Սա ֆուտբոլիստների համար իսկական բարբարոսություն է և պետք է մտածել նրանց մասին, որոնք ի վերջո մարդ են»,-հավելել է մարզիչը։