Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է համաժողովի հոբելյանական միջոցառման մասնակիցներին և ասել, որ ֆորումն ընթանում է դժվարին ժամանակաշրջանում, երբ հարվածի տակ են գտնվում նույնիսկ հիմնական տնտեսական սկզբունքները։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ տնտեսության և միջազգային քաղաքականության ներկայիս փոփոխությունները տեկտոնական և հեղափոխական են։

Աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները հիմնարար բնույթ են կրում, քանի որ այնպես, ինչպես նախկինում էր, այլևս չի լինի։ Իր ելույթում ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Սխալ է կարծել, որ բուռն փոփոխությունների ժամանակը կարող է, ինչպես ասում են, նստել, սպասել, որ իբր ամեն ինչ կվերադառնա իր հունին, ամեն ինչ կլինի նախկինի պես։ Չի՛ լինի»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով, փոփոխությունները կրում են հիմնարար, «շրջադարձային և անողոք» բնույթ։

1231