Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «ԱՊՐԻ 2022» համաժողովի շրջանակներում «հանրային առողջություն և բարեկեցություն» թեմայով ճեպազրույցին: Բանախոսել է նաև Կոլումբիայի համալսարանի հանրային առողջապահության մասնագետ Կիմ Հեքիմյանը:

Քննարկվել են`

 հանրային առողջության պահպանման առաջնահերթությունները` որպես կենսական ազգային, անվտանգային շահ,

 կանխարգելելի պատճառներից բնակչության մահացության ցուցանիշի նվազեցման հնարավորությունները,

 համընդհանուր առողջապահական ծածկույթի ձևավորումը,

 քաղաքացու համար բարձրորակ առողջապահական ծառայությունների ապահովումը:

Խոսելով հանրային առողջապահության վերջին մարտահրավերների` COVID-19-ի և պատերազմի մասին, նախարարը մատնանշել է Սփյուռքի հայրենակիցների հսկայական օգնությունը. «Սփյուռքը Հայաստանի առողջապահության ոլորտում անասելի մեծ ներդրում ունի, սակայն համագործակցությունը ոչ թե կարճաժամկետ հումանիտար օգնության, այլև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը պետք է ուղղվի»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Քննարկմանն առանձնացվել են Հայաստանի հանրային առողջապահական առաջնահերթությունները`

առողջության համապարփակ ապահովագրության ներդրում,

ԱԱՊ օղակի բարեփոխումներ,

առողջ ապրելակերպի խթանում,

 ծխախոտի վերահսկում,

պատվաստումային գործընթաց:

Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ հանրային առողջապահության ոլորտում անելիքերը շատ են, սակայն ցանկալի արդյունքի հասնելու ճանապարհը համբերությունն ու հաստատակամությունն է:

930