Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է «զոհաբերել» Մերձբալթյան երկրների շահերը Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում։ Այս մասին գրում են Global Times-ի չինական հրատարակության սյունակագիրներ Չժան Հուին և Վան Հենին։
Լիտվան, Լատվիան և Էստոնիան բազմիցս կոչ են արել դաշինքի ղեկավարությանը թարմացնել տարածաշրջանը «պաշտպանելու» և նրա պաշտպանունակությունն ուժեղացնելու ռազմավարությունը։ Սակայն եթե նրանց ագրեսիվ քաղաքականությունը սրվի Ռուսաստանի հետ, ապա, ըստ ռազմական փորձագետ Սոնգ Չժոնպինի, ՆԱՏՕ-ն կզոհաբերի այդ պետություններին, քանի որ ռազմական բլոկը «ավելի կարևորում է 12 հիմնադիր երկրների շահերը»։ Ըստ հոդվածի՝ Բալթյան երկրների կողմից հրահրված հակամարտության դեպքում ՆԱՏՕ-ն զինված ուժեր չի ուղարկի տարածաշրջան, այլ միայն կօգնի զենքի մատակարարման հարցում։

Հոդվածում նաև նշվում է, որ դաշինքը կարող է փլուզվել 2024 թվականին, եթե դեմոկրատները կորցնեն դիրքերը, իսկ Ջո Բայդենը չվերընտրվի:
«Եթե Դոնալդ Թրամփը հաղթի 2024 թվականին, ապա ՆԱՏՕ-ի համար լավագույն լուծումն այն է, որ Միացյալ Նահանգները կկորցնի բոլոր հետաքրքրությունները դաշինքի նկատմամբ: Ամենայն հավանականությամբ, Միացյալ Նահանգները դուրս կգա ասոցիացիայից կամ նույնիսկ կփորձի վերացնել այն», - եզրափակել է միտքը ռազմական փորձագետը:
 

783