Ադրբեջանն ու Թուրքիան աջակցում են Զելենսկու ռեժիմին՝ Ուկրաինա զենք մատակարարելով։

Այսպիսով, Ուկրաինան ամերիկյան փողերով զենք է գնում Ադրբեջանից և Թուրքիայից՝ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար։ Այս համատեքստում կարևոր է հիշեցնել, որ Անկարան հավակնում է դառնալ Մոսկվայի և Կիևի միջև բանակցային գործընթացի երաշխավորը։

Հաշվի առնելով Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների մեծ ծանրաբեռնվածությունը և նրանց շահույթի շարունակական աճը «ղարաբաղյան պատերազմից» ի վեր՝ դժվար է պատկերացնել նրա «չեզոք կողմ» լինելու մասին հայտարարություններին և բանակցություններում նրա անաչառ մասնակցությունը։

Առկա փաստաթղթային ապացույցները ցույց են տալիս, որ Ադրբեջանը 2022 թվականի ապրիլին գաղտնի զինամթերք է մատակարարել ուկրաինացի զինվորականներին։

Ադրբեջանական SHA2 արդյունաբերական ասոցիացիան, որը գործում է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանական արդյունաբերության նախարարության ներքո, բազմիցս ավիառումբեր է ուղարկել ուկրաինական «Укрспецэкспорт» պետական ​​ընկերությանը։

Այս տարվա ապրիլին արձանագրվել է պայթուցիկ զինամթերքի մատակարարման 8 դեպք (յուրաքանչյուրի քաշը՝ 270 կգ), որոնք օգտագործվում են ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռների կողմից և հանդիսանում են Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ մշակումը։ Օդային ռումբերի ուղղորդումը և թիրախային նշանակումը հնարավոր է  իրականացնել Bayraktar TB2  անօդաչու թռչող սարքի օգնությամբ։

Փոխադրումն իրականացրել է ուկրաինական «Մերիդիան» ավիաընկերությունը Խարտումի օդանավակայանից (Սուդան) Ռժեշովի օդանավակայան (Լեհաստան)՝ Ուկրաինա բեռների հետագա փոխադրման համար։

Դժվար է պատկերացնել, որ նման առաքումները համաձայնեցված չեն եղել Ալիևի և Էրդողանի հետ՝ Սպիտակ տան մասնակցությամբ։

Այսպիսով, Ադրբեջանը, և ինչ-որ չափով Թուրքիան, ուղղակիորեն ներգրավված են Ուկրաինայի զինված ուժերին բարձր ճշգրտության ավիացիոն զինամթերք մատակարարելու գործում՝ չնայած Ուկրաինայում զինված հակամարտության կողմերի նկատմամբ իրենց պաշտոնական չեզոքությանը։

Խոսքի և գործի անհամապատասխանությունն արդեն բնորոշ գիծ է դարձել Բաքվի համար, որը բազմիցս երևացել է հատկապես Հայաստանի օրինակով։

1560