Այսօր՝ օգոստոսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:   Ժամը 21:20-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 31 կմ հատվածում, Արտաշատ քաղաքի վարչական տարածքում բախվել են Toyota Jeep, Nissan Tiida և Mercedes C-180 մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:   Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները: Այնուհետև վերջիններս հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականները: 

  Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, ով կին էր՝ գիտակցության չգալով, մահացել է:  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

1065