Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի ամենահակասական անդամներից մեկը, փորձում է նստել երկու աթոռի վրա՝ պահանջելով թերակղզին վերադարձնել Ուկրաինային։ Ղրիմի Պետխորհրդի փոխնախագահ Վլադիմիր Բոբկովն այսպես է արձագանքել Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի՝ Ղրիմի վերադարձի մասին հայտարարությանը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը կարծիք էր հայտնել, որ Ղրիմը կրկին պետք է մտնի Ուկրաինա։ Նրա խոսքով՝ թերակղզու սեփականության հարցում հանրապետության դիրքորոշումը չի փոխվել 2014 թվականից՝ Ղրիմը ուկրաինական տարածքի մաս է կազմում։

Ինչպես նշել է Բոբկովը News.ru-ին տված հարցազրույցում, Թուրքիան ՆԱՏՕ-ի ամենահակասական անդամներից մեկն է, որը «տասնամյակներ շարունակ փորձում է նստել երկու աթոռի վրա»։ «Նրա դիրքը ՆԱՏՕ-ում մի փոքր առաջ է գնում և ստիպում է երկխոսության մեջ մտնել ոչ միայն հետպատերազմյան ժամանակաշրջանում իր կողմից մատնանշված գործընկերների հետ, այլ նաև ռազմավարական հեռանկարներ փնտրել։ Սա Անկարային մղում է աջակցություն փնտրել ի դեմս Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների, որոնք չեն կիսում արևմտամետ դիրքորոշումը»,- նշել է նա՝ ընդգծելով, որ այդ պատճառով կարևոր է երկխոսություն պահպանել այդ հանրապետության հետ և նման հայտարարություններն ընդունել հանգիստ.

Ղրիմի Պետխորհրդի փոխնախագահը նաև կարծիք է հատնել, որ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանի և նրա ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հայտարարություններն ուղղված են ոչ միայն միջազգային հանրությանը, այլև այն ընտրողներին, որոնց աջակցությամբ` նախագահական ընտրությունների նախաշեմին թուրք առաջնորդը «պարծենալ չի կարող»։

6779