Կեսգիշերին թշնամու հարձակումից անմիջապես հետո Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք պատրաստակամություն են հայտնել միանալ դիրքերում կանգնած մեր զինվորներին: «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ այս մասին տեղեկացրել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։

«Ջերմուկը չենք լքել ոչ մի րոպե, և անհրաժեշտության դեպքում բոլորս պատրաստ ենք պայքարելու մեր հայրենիքի, մեր հող ու ջրի համար:

Կոչ եմ անում սեփական նախաձեռնությամբ դիրքեր չբարձրանալ, հետևել համայնքապետարանի և ՊՆ ցուցումներին»,- գրել է Արսենյանը:

703