
ՀՀ նախագահի պետական այցի շրջանակում Հայաստանն ու Բուլղարիան ստորագրեցին հայ-բուլղարական առևտրի և տնտեսական պալատի ստեղծման մասին հուշագիր: Այն ստորագրել են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ու Բուլղարիայի արդյունաբերական կապիտալի ասոցիացիայի նախագահ Վասիլ Վելևը:
Գագիկ Մակարյանի խոսքով՝ նման պալատի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է տնտեսության և գործարարության ոլորտում հայ-բուլղարական համագործակցությունը խթանելու նպատակով:
Հիշեցնենք՝ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով գտնվում է Բուլղարիայի Հանրապետությունում։ Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ և Բուլղարիայի նախագահների հանդիպումը։
Նախագահները հանդիպումների արդյունքները կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: