
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լքել է անգլիական ակումբը։Այս մասին հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ կողմերը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
Ակումբը շնորհակալություն է հայտնել պորտուգալացուն մանկունյանական ակումբում երկու ժամանակահատվածում թիմի զարգացման գործում ունեցած հսկայական ներդրման համար։ Ընդհանուր առմամբ «կարմիր սատանաների» կազմում նա 346 խաղում խփել է 145 գոլ։ Ակումբը Ռոնալդուին և նրա ընտանիքին ամենայն բարիք է մաղթում ապագայում։
Թիմում բոլորը կենտրոնացած են Էրիկ տեն Հագի գլխավորությամբ թիմը առաջադիմելու և միասին աշխատելու վրա՝ խաղադաշտում հաջողության հասնելու համար:
Ավելի վաղ հարձակվողը հարցազրույց էր տվել բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին, որում նշել էր, որ չի հարգում հոլանդացի մասնագետին, ով այժմ գլխավորում է մանչեսթերյան ակումբը։