
Կատարում ավարտվեց 1/8 եզրափակիչի ևս երկու հանդիպում։
Էլ Հաուրի «Էլ Բայթ» մարզադաշտում կայացել է Անգլիա - Սենեգալ հանդիպումը, որտեղ Անգլիան 3։0 հաշվով ջախջախել է Սենեգալին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Խաղի առաջին կես ժամում անգլիացիները տիրեցին գնդակին, սակայն Սենեգալն էր վտանգավոր պահեր ստեղծում։ Գարեթ Սաութգեյթի պաշտպաններն արձագանքեցին մրցակցի գրոհներին։ 38-րդ րոպեին բրիտանացիները անցան գրոհի։ Ջուդ Բելինգհեմը եզրից փոխանցում կատարեց, և Ջորդան Հենդերսոնը վստահորեն իրացրեց հնարավորությունը: 10 րոպե անց նրանք դարձյալ նմանատիպ գրոհ են իրականացրել եզրում, որն ավարտվել է Ֆիլ Ֆոդենի փոխանցումից հետո Հարի Քեյնի գոլով։
57-րդ րոպեին Անգլիայի հավաքականը խփեց իր երրորդ գոլը և վերջին գոլն այս խաղում՝ Ֆիլ Ֆոդենի՝ եզրից կատարած հերթական փոխանցումից հետո Բուկայո Սական գոլի հեղինակ դարձավ։
Անգլիայի հավաքականը քառորդ եզրափակիչում կխաղա Ֆրանսիայի հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին և կմեկնարկի Մոսկվայի ժամանակով 23:00-ին: