
Արգենտինացիները Կատարում շրջափակել են հյուրանոցը, որտեղ ապրում են Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի ներկայացուցիչները, պահանջելով տալ հնարավորություն գնել աշխարհի առաջնության եզրափակիչը դիտելու համար տոմսեր պաշտոնական գներով։ Այս մասին հայտնում է TN հեռուստաընկերությունը։
«Տասնյակ արգենտինացիներ հինգշաբթի օրը շրջափակել են հյուրանոցը, որտեղ ապրում են Արգենտինայի ֆուտբոլի ասոցացիայի ներկայացուցիչները, որպեսզի պահանջեն տոմսերի վաճառք պաշտոնական գներով», նշում են ԶԼՄ-ները։
Երկրպագուների խոսքերով՝ վերավաճառողները տոմսերը վաճառում են 3000-ից 4000 դոլար, երբ իսկական գինը 600 դոլար է։ Առաջարկում են նաև տոմսեր 14000 դոլարով։
Երկրպագուները կազմել են 1500 հոգանոց ցուցակ, որոնք չեն կարողացել ձեռք բերել իրենց թիմի եզրափակիչի տոմսերը, որը կհանդիպի Ֆրանսիային դեկտեմբերի 18-ին։
«Հաշվի առնելով Կատարում գտնվող արգենտինացի երկրպագուների հուսահատությունը՝ AFA-ն միջնորդություն է ներկայացրել ՖԻՖԱ՝ մնացած տոմսերը պաշտոնական գներով վաճառելու համար»,- նշում է հեռուստաալիքը։
Ուրբաթ օրը նախատեսված է երկրպագուների և AFA-ի հանդիպումը։