Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին ցանկանում են ձեռք բերել «Ալ Նասրը» և «Ինտեր Մայամին», հայտնում է Marca-ն։

37-ամյա խորվաթն առայժմ չի պատրաստվում փոխել ակումբը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանի հետ նոր պայմանագրի ստորագրումը «արքայական ակումբի» համար միայն ժամանակի հարց է։

Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «արքայական ակումբի» հետ հաշվարկված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Այս մրցաշրջանում Մոդրիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ

1202