Ուսումնական հաստատություններում համաճարակային իրավիճակը վերահսկելի է. նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ առողջապահության նախարարության հետ համատեղ հետևում են Հայաստանի համաճարակային իրավիճակին։
Ըստ նախարարի՝ իրավիճակն այժմ վերահսկելի է. «Մենք հունվարի 9-ից սկսել ենք դասապրոցեսը, և գործում է համաճարակային ֆիլտր։ Համապատասխան ցուցումների պարագայում պատրաստ կլինենք քայլեր ձեռնարկել։ Բայց այս պահին իրավիճակը բավական վերահսկելի է։ Ու եթե այդ ֆիլտրը գործի, և հիվանդ երեխաներն ու աշխատակիցները չհաճախեն դպրոց, այդպես զերծ պահենք վարակի տարածումից, կկարողանանք այնպես անել, որ դասապրոցեսի մասով որևէ ընդհատում չլինի»։
Նախարարը պարզաբանեց՝ բացակայությունների շատ լինելու դեպքում կա հեռավար կրթության անցնելու և այլ տարբերակներ. «Եթե կարիք լինի, լրացուցիչ հարցեր կքննարկվեն, բայց այս պահին նման կարիք չկա»։
12 Հունվար, 2023 16:58
549
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին
07 Մայիս, 2025 19:02
Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողովը կգլխավորի Ժաննա Անդրեասյանը
06 Մայիս, 2025 20:58
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ձմեռային մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ
25 Ապրիլ, 2025 15:39