Սաակաշվիլին կրկին կորցրել է գիտակցությունը՝ չկարողնալով անգամ հեռակա կարգով միանալ դատական նիստին

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը գտնվում է կալանքի տակ, երեկ երեկոյան կրկին կորցրել է գիտակցությունը, այսօր նա չի կարողանա հեռակա կարգով միանալ դատական նիստին։
Այս մասին Սաակաշվիլիի նամակը լսումների ժամանակ ընթերցել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գիորգի Արեւաձեն։
Դատարանը շարունակում է լսել պաշտպանական վկաներին, որոնք միջնորդում են Սաակաշվիլիին առողջական նկատառումներով ազատ արձակել։
20 Հունվար, 2023 13:02
639