Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում առնվազն 5100 մարդ կորցրել է աշխատանքը

Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 54-րդ օրվա տեղեկագիրը փետրվարի 2-ի դրությամբ:
Օրվա վիճակագրական թարմացումներ
- 7 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
- 12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
- Արդեն 194 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
- Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 568 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
- Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 64 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
- Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 21.200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմատակարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Կարևոր փաստեր
- Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 53 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:
- Շրջափակման պատճառով Արցախի 120.000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30.000 երեխա, 20.000 տարեց, 9000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև:
- Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից փակվել են 41 մանկապարտեզ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։
- 5528 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից։
03 Փետրվար, 2023 13:37
318
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ
04 Հունիս, 2023 20:38
Հեռախոսազանգերի միջոցով փորձում են Արցախի քաղաքացիներից տեղեկություններ հավաքագրել․ ԱԱԾ
01 Հունիս, 2023 22:23
Արցախում վերանայվել են միրգ-բանջարեղենի մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները
01 Հունիս, 2023 18:27
Մենք կարգավիճակի շուրջ չենք բանակցում և այդպիսի հավակնություն էլ չունենք. Արարատ Միրզոյան
05 Հունիս, 2023 11:48
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
05 Հունիս, 2023 11:32
Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ հարձակման են դիմել․ ընթանում են ակտիվ մարտեր
05 Հունիս, 2023 11:28
Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 289 մլն ԱՄՆ դոլարի վնաս
12 Մայիս, 2023 16:18
Արցախում 287 երեխա է ծնվել շրջափակման ընթացքում
24 Փետրվար, 2023 13:29
Շրջափակված Արցախում արդեն 227 երեխա է ծնվել
10 Փետրվար, 2023 14:17