ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ու ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաների և ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 57 հայտ: Քննարկվել են նաեւ ծրագրային մի շարք հայտերի հետ կապված հարցեր, անդրադարձ է կատարվել սուբվենցիոն ամբողջական փաթեթների ներկայացման ժամկետներին:

Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաեւ «Հայաստանի Հանրապերության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

611