ՀՀ կառավարությունն այս տարի ֆինանսավորել է սուբվենցիոն շուրջ 80 ծրագիր։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ այդ նպատակով կառավարությունից հատկացվել է 5 մլրդ 200 մլն դրամ։

Այդ գումարից 1 մլրդ 448 մլն դրամն էլ հատկացվեց այսօրվա նիստում՝ 12 համայնքներում 14 սուբվենցիոն ծրագրի ֆինասնավորման համար. «Ծրագրերը հիմնականում ավարտվել են, և կառավարության կողմից անհրաժեշտ է ֆինանսավորել»։

343