ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում 999 մլն դրամ հատկացրեց 8 մարզպետարանի՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքով, այս որոշումը հաշված, 2023թ. կառավարությունը 8 մլրդ 977 մլն դրամ արդեն հատկացրել է սուբվենցիոն ծրագրերի համար։ 

«2023 թվականի բոլոր ծրագրերը մենք արդեն հաստատել ենք, վերջնարդյունքում ունենք 259 հայտ, որոնք կազմում են շուրջ 87 մլրդ դրամ, որից 46 մլրդ դրամը Կառավարության մասնաբաժինն է: Մենք 12 ծրագիր վերադարձրել ենք համայնքներ, մնացած 259 ծրագիրը, որոնք հաստատել ենք, դրանցից 2-ն արդեն ավարտվել է, որոնցից մեկին այսօր գումար հատկացրինք: 24-ում շինարարություն է, մի մասում մրցութային գործընթացներ են, 47-ում մրցութային պայմանագրերը կնքվել են, այսինքն՝ առաջիկայում կմտնեն շինարարության փուլ: Մյուսներում, որոնք մենք պայմանով էինք հաստատել, գործընկերները համապատասխան փոփոխությունները, շտկումներն են անում որպեսզի նախապատրաստեն մրցութային գործընթացին»,- նշել է նա։

392