«Infiniti»-ն Գառնի-Հացավան ճանապարհին բախվել է քարերին և կողաշրջվել․ վարորդին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները
Այսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Infiniti մակնիշի ավտոմեքենան Գառնի-Հացավան ավտոճանապարհին՝ Հացավանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և չսպասելով շտապօգնության ժամանմանը՝ իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորի ինքնությունը:
26 Փետրվար, 2023 18:44
835
Արտահերթ ընտրություններին չի հասնի գործը, ընդդիմությանը կձևակերպվի առաջարկ, որից չեն հրաժարվի․ վարչապետ (տեսանյութ)
29 Հոկտեմբեր, 2026 13:15
Ոչ մի բան Հայաստանի Հանրապետությունում առանց մակնշման չպիտի վաճառվի․ Փաշինյանը՝ դրոշմավորման ընդլայնման մասին
29 Հոկտեմբեր, 2026 11:52
ՀՀ-ում ՏԻՄ ընտրությունները ի ցույց դրեցին ընդդիմության ճգնաժամը. Վարչապետ (տեսանյութ)
28 Հոկտեմբեր, 2026 16:53
ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01 Նոյեմբեր, 2026 11:34
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
27 Սեպտեմբեր, 2026 12:24
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ Քանաքեռավանում հայտնաբերվել են 15 փամփուշտ և 22 պարկուճ
12 Սեպտեմբեր, 2026 16:58
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
03 Նոյեմբեր, 2026 14:17
ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01 Նոյեմբեր, 2026 11:34
Մեր ընդհանուր նպատակն է ունենալ ավելի բարեկարգ և բարեկեցիկ քաղաք. Արարատի մարզպետի շնորհավորանքը Վեդու օրվա առթիվ
31 Հոկտեմբեր, 2026 14:02