Հայաստանը Եվրոպական դատարանում չորս գանգատ ունի ընդդեմ Ադրբեջանի, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին այսօր հայտնեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ 

«Առաջինը վերաբերում է 2020 թվականի պատերազմին հաջորդող դեպքերին՝ դեկտեմբեր-հունվար, 2-րդ գանգատը վերաբերում է գերեվարված անձանց նկատմամբ ապօրինի դատավարություններին, 3-րդը վերաբերում է ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանական ԶՈՒ-երի ներակյությանն ու դրա հետևանքով մարդու իրավունքների խախտումներին, որի մեջ ներառված է նաև գնդակահարության դեպք, 4-րդն էլ վերաբերում է 2022 թվականի մարտ ամսին Փարուխի ու Քարագլխի դեպքերին, գազանջատումներին ու օգոստոսին Լաչինի միջանցքում տեղի ունեցած դեպքերին, նաև՝ դեկտեմբերին Լաչինի միջանցքի փակմանը»- նշեց Կիրակոսյանը։

Հաստատված 33 գերիների մասին Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ դեռ շարունակվում է ապօրինի դատավարությունը։ Նա հավելեց, որ գերեվարված զինծառայողների դատավարությունը բեմականացված էր՝ որոշակի ժամանակահատված հայ զինծառայողներին Ադրբեջանում պահելու համար։

«Իրավական գործիքներով մաքսիմալ հնարավոր բոլոր ջանքերն արված են, հիմա լրացուցիչ անելիք չունենք, եթե նոր ապացույցներ լինեն, բնականաբար, կներկայացնենք դատարանին»- հայտնեց Կիրակոսյանը։

 

 

408