Մենք հիմա հանրային հարաբերությունների, հասարակական տրամադրությունների ոչ այնքան բարվոք վիճակում ենք և մենք խնդիրներ ունենք ատելության խոսքի հետ, թիրախավորման հետ: Այս մասին Ազգային ժողովի հերթական նիստին՝ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին Անահիտ Մանասյանի թեկնածությանը, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վահագն Ալեքսանյանը:

 «Որքան էլ խոսենք, որ պետք է դուրս մնա քաղաքականությունից, բայց այս գործընթացներն ուղիղ իմաստով առնչվում են քաղաքականությանը և  ամենից շատ են պարունակում քաղաքական ենթատեքստ»,- ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմության կողմից ներկայացված Էդգար Ղազարյանի թեկնածությանը՝ նա ասաց. «Էդգար Ղազարյանը ձեր վերևի «պլինդուսն» է, ձեր առաստաղն է Էդգար Ղազարյանը, նրա մտքի  թռիչքը՝ դա ձեր մտքի թռիչքի սահմանն է, նրա պարկեշտության սահմանը՝ դա ձեր պարկեշտության վերին սահմանն է, նրա ինտելկտը՝ դա ձեր ինտելեկտն է»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում ։

735