Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 4-ին, ժամը 23:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայից Գայի պողոտա տանող ավտոճանապարհին՝ «Ավան Պլազա» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է․ նկատվում է ծուխ։

Այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Դ․, ծնված 1968 թ․) բախվել է մայթեզրին և շրջվել․ առկա է գազի արտահոսք։

Ուղևորներ Լ․ Խ․-ն (ծնված 1977 թ․) և Ս․ Ե․-ն հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, ուղղել ավտոմեքենան և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

366