Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է «Վագներ» ՄՌԿ-ի ապստամբության ժամանակ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի մանրամասները։

Ըստ Լուկաշենկոյի՝ հենց նա է հետ պահել Ռուսաստանի Դաշնության նախագահին ապստամբությանն ի պատասխան արմատական ​​գործողություններ ձեռնարկելուց։

«Ամենավտանգավորը, ինչպես ես հասկանում եմ, այն չէ, թե ինչպիսին էր, իրավիճակը, այլ այն, թե ինչպես կարող է զարգանալ և դրա հետևանքները: Դա ամենավտանգավորն էր: Ես ասում եմ, եկեք խոսենք Պրիգոժինի հետ, նրա հրամանատարների հետ, ինչին ի պատասխան Պուտինը ինձ ասաց. «Լսիր, Սաշա, անիմաստ է։ Նա նույնիսկ չի վերցնում հեռախոսը, չի ցանկանում խոսել որեւէ մեկի հետ»,- ասել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ բանակցությունների արդյունքում հնարավոր եղավ դադարեցնել «Վագների» գրոհը Մոսկվայի դեմ, և նրա ղեկավար Եվգենի Պրիգոժինը համաձայնեց ուժերը տեղափոխել Բելառուս։

756