Չիլիի Վալպարաիսո շրջանում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 112-ի, T13 հեռուստաալիքի եթերում հայտնել է ներքին գործերի փոխնախարար Մանուել Մոնսալվեն։
Ավելի վաղ պետական ​​դատաբժշկական ծառայությունը (SML) հայտնել էր, որ Չիլիի Վալպարաիսո շրջանում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 99-ի։

Մոնսալվեն նշել է, որ մինչ այժմ հայտնաբերվել է միայն 32 դի։

Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը հրդեհների պատճառով երկրում երկօրյա սուգ է հայտարարել փետրվարի 5-ից։ Ավելի վաղ արտակարգ դրություն էր հայտարարվել նաեւ Վալպարաիսո շրջանում անտառային հրդեհների պատճառով։

297