Մեծ Բրիտանիայի վարչապետը հույս ունի, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի մինչև այս տարվա նոյեմբեր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նամակ է հղել Բաքվի XI գլոբալ ֆորումի մասնակիցներին, որում, մասնավորապես, ասվում է, որ պատմական հնարավորություն է ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը վերջ տալու համար։
«Ներկայումս կա պատմական հնարավորություն Հայաստանի հետ հակամարտությանը վերջ տալու համար, հուսով ենք, որ այս տարվա նոյեմբերին կստորագրվի խաղաղության պայմանագիր»,- ասվում է ուղերձում։
Նամակում նշվել է նաև, որ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ, և Մեծ Բրիտանիան Ադրբեջանին կաջակցի COP29-ի շրջանակներում:
Ռիշի Սունակի նամակն ընթերցել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդը։
14 Մարտ, 2024 16:38
495
Ռիշի Սունակը դարձավ Բրիտանիայի հաջորդ վարչապետը
24 Հոկտեմբեր, 2022 21:53
Իրանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրին․ Խատիբզադե
06 Մայիս, 2025 11:25
Թեհրանի և Բաքվի միջև վերսկսվել են ամենօրյա չվերթերը
06 Մայիս, 2025 11:20
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան այցը
03 Մայիս, 2025 22:59