Հայաստանի տնտեսության մեջ կարևորագույն տեղ զբաղեցնող ճյուղերից մեկը՝ ոսկերչությունը, վերջին տարիներին թռիչքային զարգացում է ապրել․ արձանագրված ցուցանիշների շոշափելի մասը Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ձեռքբերումն է։ Հզոր արտադրական կարողություններ ունեցող այս գործարանը դարձավ ոլորտի շարժիչը՝ վերամշակելով և արտադրելով վերջին տասնամյակների համար աննախադեպ ծավալի ոսկերչական արտադրանք։
Միջազգային բարձրակարգ տեխնոլոգիաների կիրառմամբ ոսկի պարունակող հանքանյութի վերամշակման ծավալների հնարավորությամբ այս ֆաբրիկան դարձավ առաջինը տարածաշրջանում, ով կարող է իրականացնել արդյունաբերական ծավալի աֆինաժ՝ ոսկի պարունակող ձուլվածքներից մաքուր՝ 999.9 հարգի ոսկու դուրսբերում։
Երևանի ոսկերչական ֆաբրիկայի տեխնոլոգիական հնարավորությունները բացառիկ են ոչ միայն հանքանյութից մաքուր ոսկու դուրսբերման աննախադեպ ծավալների կարողությամբ, այլ նաև վերջնական ոսկերչական իրերի թողարկման հնարավորությամբ․ այս ֆաբրիկան միակն է տարածաշրջանում, որն արտադրում է ռոդիումապատման լուծույթ, որով թաղանթապատվում են ոսկյա զարդերը․ սա ոսկերչական իրերի արտադրության ցիկլի վերջին օղակն է․ այս փուլը մինչև Երևանի ոսկերչական ֆաբրիկայում նման լուծույթների արտադրությունը՝ իրականացվում էր կամ արտասահմանում, կամ այլ երկրներից ներմուծված նյութերով։ Փաստացի՝ սրանով Երևանի ոսկերչական ֆաբրիկան դարձավ միակ արտադրողը տարածաշրջանում, ով կարող է շուկա ներմուծել ամբողջական ցիկլով սեփական արտադրության ոսկերչական արդատրանք, այլ ոչ թե զուտ վերամշակված խտանյութ։
Ֆաբրիկայի համար առանձնահատուկ կարևորություն ունի գործունեության բնապահպանական ասպեկտը․ ոսկու վերամշակման ընթացքում օգտագործվող բոլոր թթուներն ու առաջացող գազերն ամբողջապես չեզոքացվում են․ այս գործընթացն իրականացվում է միջազգային բարձր ստանդարտներին համապատասխան, որի փակ համակարգի շնորհիվ արտադրամասից բնության համար վնասակար ոչ մի արտանետում տեղի չի ունենում։
Երևանի ոսկերչական ֆաբրիկան բարձր սոցիալական պատասխանատվություն դրսևորելով իր աջակցությունը ցուցաբերեց նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ կարճ ժամանակում վերապատրաստելով և բարձր վարձատրությամբ կայուն աշխատանքով ապահովելով նրանց։ Այս պահին էլ արտադրամասը պատրաստ է աշխատատեղեր հատկացնել բռնատեղահանված արցախցիներին։
Մանրամասները՝ տեսանյութում։