Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Քեմփ Փենդլթոն ռազմաբազայից 700 ծովային հետևակային կտեղակայվի Լոս Անջելես՝ դաշնային ռեսուրսները պաշտպանելու համար։

«Դաշնային իրավապահ մարմիններին և դաշնային շենքերին սպառնացող վտանգների աճի պատճառով Քեմփ Փենդլթոնից մոտ 700 ակտիվ զինծառայողներ կտեղակայվեն Լոս Անջելես՝ կարգուկանոնը վերականգնելուն օգնելու համար», - ասել է Հեգսեթը սոցիալական ցանցերում։

Պաշտպանության նախարարը նշել է, որ զորքերը կպաշտպանեն դաշնային գործակալներին Լոս Անջելեսում ներգաղթային ռեյդերի դեմ բողոքի ցույցերի ֆոնին։

188