Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արդեն երրորդ անգամ կայացող այս միջազգային համաժողովը վերածվել է կարևոր հարթակի՝ համախմբելու երկրների կառույցների և անհատների ջանքերը սոցիալական արդարության համար: Այս մասին «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» համաժողովին ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Նախագահի խոսքով՝ 21-րդ դարի մարտահրավերների պայմաններում, երբ աշխարհը վերաիմաստավորում է աշխատանքի դերը, արդյունավետությունն ու ներառականությունը, սոցիալական արդարության հարցը մշտապես հրատապ է մնում:

«Այդուհանդերձ, մեզ համար սա ոչ թե տեսական կամ կարգախոսային հարց է, այլ պետական քաղաքականության առանցքային բաղադրիչ։ Հայաստանի համար սոցիալական արդարությունը հավասար հնարավորությունների, մարդկային արժանապատվության և հանրային համերաշխության հիմքն է։ Մենք հավատացած ենք, որ ոչ ոք չպետք է դուրս մնա արժանապատիվ աշխատանքի հնարավորությունից, և յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարողանա իր կարողություններն ի գործ դնել՝ արժանավայել կերպով մասնակցելու հանրային կյանքի բոլոր հարթություններին»,- ասաց նա:

ՀՀ նախագահը նշեց, որ ՀՀ-ն, որպես պետություն, գիտակցում է իր պատասխանատվությունը՝ առաջ մղելու այնպիսի քաղաքականություններ, որոնք խթանում են զբաղվածությունը, պաշտպանում աշխատողի իրավունքները և կերտում ներառական աշխատաշուկա։

138