Փեզեշքիանը նշել է Իսրայելի հետ հակամարտությունը դադարեցնելու միակ միջոցը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անվերապահ հրադադարը և Իսրայելի կողմից ագրեսիայի չկրկնման երաշխիքները իրանա-իսրայելական հակամարտությանը վերջ տալու միակ միջոցն են։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մենք միշտ ձգտել ենք խաղաղության և կայունության։ Սակայն, ներկայիս պայմաններում, պարտադրված պատերազմը վերջ տալու միակ միջոցը թշնամու ագրեսիայի անվերապահ դադարեցումն է և սիոնիստ ահաբեկիչների արկածախնդրությունների լիակատար դադարեցման անսասան երաշխիքները մեկընդմիշտ», - գրել է նա X-ում՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։
20 Հունիս, 2025 13:13
638