Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միլանի «Ինտերը» շարունակում է բանակցությունները «Պարմայի» հարձակվող Անժ-Յոան Բոնիի տրանսֆերի շուրջ:

Միլանյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 22 միլիոն եվրո, իսկ գործարքի կնքումից հետո ևս 3 միլիոն եվրո կավելացնի որպես բոնուս:

Կողմերն առայժմ համաձայնության չեն հասել, քանի որ «Պարման» ցանկանում է ստանալ 25 միլիոն ֆիքսված գումար առանց բոնուսի:

Բոնին անցած մրցաշրջանում անցկացրած 37 խաղում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

79