
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լիլիթ Մելիքյանը Տերյան մշակութային կենտրոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավառն է։ Նա մասնագիտությամբ նկարիչ է և տարիներ շարունակ ստեղծագործել է բատիկի տեխնիկայով։ Հանրությունը նրան ճանաչում է որպես ազգային ոճի հագուստի հեղինակ, բայց շատերը չգիտեն, որ այդ հագուստների հիմքում՝ կտավներն են։
Նրա նկարները գաղափարներ են՝ կերպարանք ստացած, որոնք դառնում են կտոր, այնուհետև՝ հագուստ։ Դրանք խոսում են Հայաստանի, քրիստոնեության և կնոջ՝ որպես հավատքի ու սիրո խորհրդի մասին։
Լիլիթ Մելիքյանի նոր հավաքածուն նվիրված է այն կանանց, ովքեր նրան շրջապատում են․ կանանց, որոնց շնորհիվ նրա կյանքը լեցուն է բարությամբ, հոգատարությամբ և իմաստով։
«Ես շնորհակալ եմ Աստծուն այն կանանց համար, ովքեր իմ կողքին են։ Նրանցով է իմ կյանքը լցվում լույսով և խաղաղությամբ», — ասում է Լիլիթը։