Իրանը կշարունակի ուրանի հարստացումը․ Փեզեշքիան

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը չի ձգտում ձեռք բերել միջուկային զենք, բայց կշարունակի հարստացնել ուրանն իր տարածքում՝ միջազգային իրավունքի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Նրա խոսքով՝ Թեհրանը լիովին մերժում է միջուկային զենք ունենալու հնարավորությունը։ «Սա մեր քաղաքական, կրոնական, մարդասիրական և ռազմավարական դիրքորոշումն է», - ընդգծել է Փեզեշքիանը։
Ավելի վաղ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են ԱՄՆ հրթիռային հարվածների հետևանքով, սակայն Թեհրանը մտադիր է շարունակել ուրանի հարստացման աշխատանքները դրանց վերականգնումից հետո։
23 Հուլիս, 2025 11:01
111
ԱՄՆ-ն պատրաստ է կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին․ Թրամփ
22 Հուլիս, 2025 11:26
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային 22-րդ կինոփառատոնի հաղթողները
21 Հուլիս, 2025 16:30
Իրանի ԱԳՆ-ն ներկայացրել է Թեհրանի ներկայացուցչի և Պուտինի բանակցությունների մանրամասները
21 Հուլիս, 2025 15:09
Փեզեշքիանը վիրավորվել է իսրայելական հարձակումների ժամանակ․ ԱՄՆ հետախուզություն
18 Հուլիս, 2025 11:44
Փեզեշքիանը ժամանել է Ադրբեջան
04 Հուլիս, 2025 12:53
Իրանում ուժի մեջ մտավ ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու մասին օրենքը
02 Հուլիս, 2025 11:27